Ստամբուլում մայիսմեկյան ցույցի փորձ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում ոստիկանության ծառայողները ձերբակալել են ավելի քան 200 մարդու, ովքեր փորձել են երթով անցնել Թաքսիմի հրապարակով, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանության ծառայողները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
«Ընդհանուր ձերբակալվել է 207 մարդ»,- հայտնում են Ստամբուլի նահանգապետարանից և հավելում, որ ցուցարարների մոտից առգրավվել է 40 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 17 հատ ձեռքի նռնակ, 176 հատ պայթուցիկ և մի քանի պաստառ:
Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ Թաքսիմ հրապարակում չի անցկացվելու մայիսմեկյան որևէ միջոցառում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



