Ереван, 23.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շոկոլադի մասին ամենաանհավանական փաստերը

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Գրեթե այնքան ժամանակ, որքան որ մարդկային էակները գոյություն ունեն, շոկոլադը նույնպես գոյություն ունի: Զուգադիպությո՞ւն: Կարծում եմ՝ ոչ:

1.Շոկոլադը բնության ցավազրկողն է:

Երբ մենք կակաոյի նշանակալից քանակություն պարունակող շոկոլադ ենք ուտում, ուղեղում փոքրիկ, երջանիկ պայթյուն է լինում: Համեղ հյուրասիրությունը խթանում է հավելյալ էնդորֆինի առաջացմանը և լուսավորում է ուղեղի հաճույքի կենտրոնները՝ բարձրացնելով սերոտոնինի մակարդակը:

2. Բերանում շոկոլադի հալչելը ավելի մեծ և երկարատև հաճույք է պատճառում, քան թե համբուրվելը:

2007թ-ին Սասեքսի համալսարանի հետազոտողները համբուրվելու ընթացքում հետազոտեցին մոտավորապես 20 զույգի սրտի զարկերի թիվը և ուղեղի աշխատանքը և հետո նույնը արեցին շոկոլադ համտեսելիս: Բերանում շոկոլադի հալչելն ավելի մեծ ռեակցիա առաջացրեց:

3. Այն պաշտպանիչ հատկություն ունի:

Իրականում գերմանացի հետազոտողները առաջարկել են, որ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կլանում են ուլտրամանուշակագույն լույսը, ինչն էլ իրականում կարող է օգնել պաշտպանել և ավելացնել արյան հոսքը դեպի մաշկ՝ ի վերջո բարելավելով դրա տեսքը:

4. Էներգիայի վստահելի խթանիչ է:

Շոկոլադը պարունակում է կոֆեին և թեոբրոմին, որոնք խթանում են Ձեր էներգիայի մակարդակին: Որքան ավելի մուգ է շոկոլադը, այնքան ավելի շատ էներգիա եք ստանում: Եվ ի տարբերություն շաքարով էներգետիկ ըմպելիքներին՝ շոկոլադը մի քանի ժամ անց վթարի չի հանգեցնի:

5.Կաթոլիկ եկեղեցին մի ժամանակ շոկոլադը կապում էր հերետիկոսական պահվածքի հետ՝ ներառյալ աստվածհայհոյությունը, կախարդությունը և գայթակղությունը:

Շոկոլադի այդքան լավ լինելը հաստատ իր վատ լինելու մասին էր վկայում:

6.Այն կարող է այնպես անել, որ Ձեզ լավ զգաք:

Շոկոլադի բույրը ավելացնում է թետա ռիթմերը, ինչը հանգեցնում է հանգստի: Ավելի վաղ հիշատակված սերոտոնինի խթանիչը ոչ էլ վնասում է: Սա է պատճառը, որ մարդիկ իրենց ավելի լավ են զգում այն ուտելուց հետո:

7.Այն Ձեզ ավելի խելացի է դարձնում:

2006թ-ին իրականացված հետազոտությունը գտավ, որ շատ ֆլավոնալ պարունակող կակաոյի 5օրյա սպառումը բարելավում է արյան հոսքը դեպի ուղեղ՝ բարելավելով դրա աշխատանքը և զգոնությունը կարճ ժամանակում: Բրիտանական Հոգեբանների Հասարակության կողմից հավաքված, վերջերս ներկայացված հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ, որոնք սպառել են տաք շոկոլադի մեծ քանակություն, ավելի լավ են իրենց զգում և ավելի լավ են մտքում արվող թվաբանությունից: Մեկ այլ ուսումնասիրություն հետազոտեց շոկոլադի երկարատև ազդեցությունը ուղեղի վրա՝ ուսումնասիրելով 70անց ավելի քան 2000 մարդու սննդակարգը: Նրանք, ովքեր սպառել էին ֆլավոնոլով հարուստ շոկոլադ, գինի կամ թեյ, ճանաչողական թեստից բարձր միավոր հավաքեցին, քան նրանք, ովքեր այդքան չէին սպառել:

8.Շոկոլադ ուտելը կարող է օգնել կանխել ատամի քայքայումը, և այն հանդիսանում է հակամանրէային միջոց:

2000թ-ին ճապոնացի գիտնականները գտան, որ շոկոլադն ավելի քիչ է վնաս հասցնում Ձեր ատամների առողջությանը, քան շատ այլ քաղցրավենիքներ, քանի որ կակաոյի հատիկներում հակամանրէային տարրերը փոխհատուցում են դրա շաքարի բարձր մակարդակները:

9.Օգնում է ուժերը վերականգնել մարզանքից հետո:

Ինդիանա նահանգի համալսարանում իրականացված փոքրիկ ուսումնասիրության ընթացքում հեծանվորդները, որոնք խմել էին շոկոլադե կաթ մարզանքից հետո, ավելի քիչ էին ուժասպառ եղած և դիմացկունության թեստից ավելի բարձր միավոր հավաքեցին, քան նրանք, ովքեր խմել էին սպորտային ըմպելիք:

10.Մայաների քաղաքակրթության ժամանակ կակաոյի հատիկները արժույթ էին:

Ապրանքները հաճախ գնահատվում էին կակաոյի հատիկներով՝ ստրուկն արժեր 100 հատիկ, մարմնավաճառի ծառայություններն արժեին 10 հատիկ, հնդկահավն արժեր 20 հատիկ: Դրանց արժեքի պատճառով նկարված կավով կակաոյի հատիկների կեղծումը դարձավ զարգացող արդյունաբերություն:

11.Նպաստում է կյանքի տևողության երկարացմանը:

Բրիտանական Բժշկական Ամսագրի հրատարակած ուսումնասիրությունը գտավ, որ մասնակիցները, որոնք կոնֆետ էին կերել ամսվա ընթացքում 1-ից 3անգամ մահացության ավելի ցածր աստիճան ունեին, քան նրանք, ովքեր չէին կերել՝ հավանաբար շոկոլադում պարունակվող հակաօքսիդանտների պատճառով:

12.Հավիտյան մնում է (ճիշտ պայմանների դեպքում)

Հերշեյի ընկերության արտադրած սալիկը հայտնաբերվեց Ծովակալ Ռիչարդ Բըրդի լեգենդար թաքստոցում՝ Հարավային բևեռում: Չնայած այն հանգամանքին, որ սալիկը 60տարի սառեցված էր եղել, այն դեռևս հնարավոր էր ուտել:

13. Այն կարող է Ձեզ սուպեր հերոսի տեսողություն շնորհել:

Physiology & Behavior ամսագրում հրատարակված ուսումնասիրության համաձայն՝ մուգ շոկոլադից մեծ կտոր ուտելը կարող է նպաստել, որ մենք ավելի լավ տեսնենք՝ օրինակ, տեսնել մոտեցող ավտոմեքենաները վատ եղանակին կամ տարբերել սև հագուստով հետիոտներին գիշերը:

14.Կարող է օգնել խուսափել շաքարախտից

Կակաոյով սննդամթերքներում պարունակվող ֆլավոնոիդները ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակամակարդելի ազդեցություններ, որոնք կարող են նվազեցնել շաքարախտի վտանգները՝ բարելավելով ինսուլինի նկատմամբ զգայունակությունը:

15.Այն իսկապես լավ է Ձեր սրտի համար (և ոչ միայն վալենտինի օրը)

Մուգ շոկոլադը պարունակում է շատ օքսիդանտեր, որոնք օգնում են սիրտ-անոթային համակարգին՝ իջեցնելով արյան ճնշումը: Մուգ շոկոլադ ուտելը լայնացնում է անոթները և նպաստում արյան առողջ հոսքին, ինչը կարող է կանխել անոթների խցանումը: Որոշ մարդիկ ասում են, որ այն կարող է սրտի հիվանդության ռիսկը 33%-ով նվազեցնել:

16.Կարող է օգնել քաշի նվազեցման հարցում:

Կոպենհագենի համալսարանում կատարված ուսումնասիրությունը հայտնաբերեց, որ մուգ շոկոլադ ուտելը մեզ հագեցնում է և օգնում վերահսկել քաղցր, աղի և ճարպոտ ուտելիքներ ընդունելու ցանկությունը, այսպիսով՝ պաշտպանելով առողջ սնվելու մեր պլանները:

17.Շոկոլադը Ձեզ դարձնում է ավելի լավ Մայրիկ:

Իրենց հղիության ընթացքում ամեն օր շոկոլադ ուտող կանայք սովորաբար տեղեկացնում են, որ նրանց ավելի հեշտ է հաջողվում հաղթահարել սթրեսը, քան մյուս մայրիկների դեպքում: Ֆիննական ուսումնասիրությունը նաև հայտնաբերեց, որ շոկոլադ ուտող մայրիկների մանկիկները ավելի երջանիկ են և ավելի շատ են ժպտում:

18.Կարող է հանգստացնել Ձեր բարկացած աղիները:

2014թ-ի սկզբին բացահայտվեց, որ «ի տարբերություն աղեստամոքսային տրակտում այսպես կոչված «վատ» բակտերիաների, որոնք կապված են բորբոքման հետ և կարող են գազեր, վքնածություն, փորլուծություն և փորկապություն առաջացնել՝բիֆիդոբակտերիայի և կաթնաթթվային բակտերիայի նման, «լավ բակտերիաները» սնվում են մուգ շոկոլադով՝ հակաբորբոքային բաղադրիչներ արտադրելու համար»: «Երբ պրեբիոտիկ եք ընդունում, աղեստամոքսային օգտակար մանրէների քանակն ավելանում է և գերազանցում է աղեստամոքսային տրակտի ցանկացած անցանկալի մանրէներին՝ ստամոքսի խնդիրներ առաջացողների նմաններին»,- ասաց Ջոն Ֆինլեիը, որը վարել է ստամոքսում մանրէների զանազան տեսակների վրա մուգ շոկոլադի թողած ազդեցություններ հետ կապված աշխարհում առաջին հետազոտությունը:

19. Կարող է Ձեզ պաշտպանել արևի վատ ազդեցություններից:

20.Այն խթանում է Ձեր լիբիդոյին

Ըստ իտալական հետազոտողների՝ կանայք, որոնք կանոնավոր կերպով շոկոլադ են ուտում, ունեն ավելի լավ սեռական կյանք, քան նրանք, ովքեր չեն ուտում: Նրանք նաև ունեն ցանկության, գրգռման ավելի բարձր մակարդակ և սեքսից բավարարվածություն:

21.Շոկոլադը հազի համար բնական սիրոպ է:

Երբ Դուք շատ հազում եք, բժիշկները հազի համար նախատեսված, կոդեին պարունակող սիրոպ են հաճախ նշանակում: Բացասական կողմն այն է, որ այս դեղը մարդկանց մեծամասնությանը քնկոտ, ձանձրալի է դարձնում և կեղտի համ ունի: Զարմանալի է, բայց մի ուսումնասիրություն հայտնաբերեց, որ շոկոլադը հանգստացնում է հազը՝ գրեթե կոդեինի նման, հավանաբար նրանում առկա թեոբրոմինի շնորհիվ:

22.Շոկոլադը կօգնի Ձեզ երիտասարդ տեսք ունենալ:

Սննդամթերքները, որոնք հարուստ են պոլիֆենալ անվամբ հայտնի, բնական ճանապարհով առաջացող քիմիական նյութերով, ապացուցել են, որ օգնում են դանդաղեցնել ծերացումը՝ օգնելով պաշտպանել բջիջներին բնական վնասվածքներից, որոնք տեղի են ունենում ժամանակի ընթացքում:

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны