Հղիներին հիվանդանոցներում խաբում են
ОБЩЕСТВОՀՀ֊ում ծննդօգնությունն անվճար է։
Այդ մասին գրեթե գիտեն բոլորը, բայց արի ու տես գրեթե բոլորին կարողանում են մոլորեցնել բժիշկները և «փող պոկել»։
Այս հոդվածը գրում ենք այն բանի համար, որ դուք էլ տեղեկացված լինեք և չդառնաք այդ խարդախների զոհը։
Նախ ասեմ, որ ՀՀ֊ում ծննդօգնությունն իրոք անվճար է և դուք չպետք է վճարեք որևէ անալիզի համար, որը պետք է ըստ ընթացակարգի։
Իրականում բժիշկները հենց սկզբից 60.000 դրամ են վերցնում նրանից, ովքեր այլ շրջանում են գրանցված, պատճառաբանելով, որ «բա գիտեք, եթե ձեր շրջանում չեք ուրեմն պետք է վճարեք»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դուք կարող եք ներկայացնել ձեր ամուսնության վկայականը, ամուսնու անձնագրի պատճեն և թուղթ ձեր պոլիկլինիկայից որ այնտեղ գրանցված չեք որպես հղի։ Այս երեք թուղթը բավական է, որ ձեզ բացարձակ ԱՆՎՃԱՐ ծննդպգնություն ցուցաբերեն ՀՀ ցանկացած հիվանդանոցում։
Անցնենք առաջ։
Բժիշկները ունեն նման մոտեցում, երբ ցանկանում են ձեզնից փող պոկել, նրանք ասում են «գիտես այս անալիզը պարտադիր չէ, բայց ցանկալի է ու ՎՃԱՐՈՎի, հիմա դու ընտրի ուզում ես արա ուզում ես ոչ»։
Մեկընդմիշտ իմացեք, որ ձեր բժիշկը պարտավոր է ձեզ տալ ուղեգիր և ըստ ուղեգրի անալիզներն ԱՆՎՃԱՐ են։ Եթե ոչ պարտադիր դեպք է, ապա ճշտեք թե խի է ոչ պարտադիր բայց ցանկալի։ Որովհետև, եթե ցանկալի է ուրեմն մտավախություն կա, եթե կա մտավախություն ուրեմն պետք է ուղեգիր այդ հետազոտության համար։
Եվս մի ԿԱՐևՈՐ բան ԿՏԳ֊ի մասին
ԿՏԳ֊ն ԱՆՎՃԱՐ է, թե առաջին անգամ թե երկրորդ թե ցանկացած այլ։
Այստեղ նույնպես բժիշկները կարող են ստել իբր ԿՏԳ֊ն 3֊րդ անգամից վճարովի է (օրինակ էրեբունի հիվանդանոցւոմ ասում են 2000 դրամ)։
Բայց փաստորեն պարզեցինք որ դա էլ է սուտ և իրականում այն անվճար է։
Տեղեկացված եղեք և թույլ մի՛ տվեք, որ խաբեն ձեզ;
ՀՀ֊ում ծննդօգնությունն անվճար է։
Մենք պարբերաբար կանրադառնանք այս թեմային, և կփորձենք օգտակար լինել ձեզ, որպեսզի չկարողանան մոլորեցնել ձեզ։
Խնդրում ենք տարածել նյութը, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեղեկացված լինեն այս մասին։



