«Իյա՜, իրո՞ք». Սերժ Սարգսյանի մայիսի 1-ը եւ «ՍԱՍ»-ի ձայնագրությունը
ПОЛИТИКАArmtimes.com / Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 1-ին, ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ և «արդար վաստակը և փոխադարձ հարգանքը» հռչակել է «հավերժական արժեքներ»:
Նա, մասնավորապես նշել է, որ «խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ»:
Այդ արժեքները, նշում է Սարգսյանը, սերնդեսերունդ են փոխանցել «մեր ծնողներն» ու նախնիները, ուստի «մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին»:
Հատկանշական է, որ նույն Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում տեղավորված հատկապես օլիգարխիկ շրջանակները, ովքեր, ըստ էության, հանդիսանում են ՀՀ ամենամեծ գործատուները, քաղաքացիների աշխատանքային իրավունքների ամենակարկառուն խախտողներն են:
Շարունակությունը՝ կայքում;



