Ուկրաինայում մահացել է բանաստեղծ Բորիս Օլեյնիկը
МЕЖДУНАРОДНОЕ82 տարեկանում կյանքից հեռացել է ուկրաինացի բանաստեղծ եւ քաղաքական գործիչ Բորիս Օլեյնիկը: Այս մասին ապրիլի 30-ին Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Միխայիլ Մասլին, գրում է Lenta.ru-ն:
Բանաստեղծը մահացել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, Ա. Ա. Շալիմովի անվան վիրաբուժության եւ փոխպատվաստման ինստիտուտում` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:
Բանաստեղծի հարազատներին ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Բորիս Օլեյնիկը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին, Ուկրաինայում: Նրա առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1948 թվականին: Իր կյանքի ընթացքում Օլեյնիկը գրել է ավելի քան 40 գիրք եւ ավելի քան 50 երգ` հայտնի կոմպոզիտորների հետ համագործակցելով:
2005 թվականին Բորիս Օլեյնիկին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



