Սանդերլենդի երկրպագուն թիմի՝ ԱՊԼ-ից դուրս մնալուց հետո
ОБЩЕСТВО«Սանդերլենդն», ինչպես հայտնի է, դուրս է մնացել անգլիական Պրեմիեր-լիգայից՝ 35-րդ տուրում պարտվելով «Բորնմուտին» (0:1):
Հանդիպումից հետո տեսախցիկներն արդեն դատարկ տրիբունայում ֆիքսել են թիմի հավատարիմ երկրպագուներից մեկին:
Հիշեցնենք՝ «Սանդերլենդը», 21 միավոր վաստակելով, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հայտնվել է Չեմպիոնշիփում:
Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության վեցակի հաղթողը (1891/92, 1892/93, 1894/95, 1901/02, 1912/13, 1935/36) 4-րդ անգամ դուրս մնաց ԱՊԼ-ից՝ կրկնելով «Քրիսթալ Փելասի» և «Նորվիչի» հակառեկորդը:
Վերջին անգամ «Սանդերլենդը» ԱՊԼ-ից դուրս էր մնացել 2005/06 մրցաշրջանում. այդ ժամանակ թիմը 38 խաղում 15 միավոր էր վաստակել և զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:



