Թրամփը նախագահության իր առաջին 100 օրն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողը»
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է երկրի նախագահի պաշտոնում գտնվելու 100 օրվա արդյունքները և հայտարարել է, որ դրանք «ամենահաջողն էին երկրի պատմության մեջ». հայտնում է Fox News-ը:
«Ես իսկապես հավատում եմ, որ իմ վարչակազմի առաջին 100 օրը փաստացիորեն ամենահաջողն էին մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Թրամփը:
Բացի դրանից՝ նախագահը մեղադրել է իրեն նախորդած Բարաք Օբամային երկրում իրենից հետո խառնաշփոթ վիճակ թողնելու մեջ:
«100 օրվա ընթացքում մեր ձեռքբերած պատմական առաջընթացի մասին խոսելուց առաջ հարկավոր է ասել, որ նախորդ վարչակազմը մեզ խառնաշփոթ է թողել»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքում:
Նա նշել է, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ում կրճատվել են աշխատատեղերը և փակվել են գործարանները: Թրամփը նաև խոստացել է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին պատը՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:
«Մի անհանգստացեք, մենք կունենանք պատը, այն մեզ պետք է, և մենք կկառուցենք այն»,- ասել է Թրամփը:



