Իմ գործը սկսվում և ավարտվում է ցավի հետ կապով. նյարդաբան
ОБЩЕСТВОԱրդեն հայտնել ենք , որ այսօր՝ ապրիլի 29-ին, Աղվերանում մեկնարկել է «Ցավը՝ ժամանակակից բժշկության հիմնահարց» խորագիրը կրող գիտաժողով, որը կազմակերպել է «Երիտաարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ն:
Գիտաժողովի շրջանակներում տարբեր ոլորտի բժիշկներ՝ նյարդաբաններ, հոգեբաններ, ուրոլոգներ, գինեկոլոգներ,ուռուցքաբաններ, սեքսապաթոլոգներ, ճառագայթաբաններ և այլ մասնագետներ իրենց մասսնագիտական տեսանկյունից վերլուծում էին «ցավ» հասկացությունը:
Past.am-ի հետ զրույցում նյարդաբան Անուշ Գասպարյանը նշեց, որ բժիշկներին շատ անհրաժեշտ են նման գիտաժողովները և շփումները գործընկերների հետ: «Սա շատ կարևոր է նաև ընդհանուր զարգացման և փորձի փոխանակման համար»,-ընդգծեց Անուշ Գասպարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է գիտաժողովը նվիրված հենց ցավին, բժշկուհին պատասխանեց. «Ցավը ժամանակակից բժշկության մեջ ամենաարդի խնդիրներից մեկն է, եթե ոչ ամենաարդին: Քանի որ բոլոր բժիշկներն առնչվում են ցավի հետ, հենց այդ թեման ընտրեցինք, որպեսզի գիտաժողովն ավելի բազմապրոֆիլ, ուսուցողաական լինի»: Նյարդաբանը շեշտեց, որ ցավն ինքնին նյարդաբանական ախտանիշ է, իր գործը սկսվում և ավարտվում է ցավի հետ կապով: «Ինձ համար այդ թեման առաջնային է»,-եզրափակեց Անուշ Գասպարյանը:
Լևոն Փանոսյան



