Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ անել, եթե ունեք սեզոնային ալերգիա

ЛАЙФ

Med.news.am-ը գրում է.

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, մեծանում է սեզոնային ալերգիայի դեպքերի թիվը, որոնք առաջացնում է ծաղկափոշին: Ապրիլի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին լրագրողներին ասաց ալերգոլոգ Սեւան Իրիցյանը: Նա հավելեց, որ մեծացել է նաեւ հիվանդների դիմելիությունը, ինչը վկայում է իրազեկվածության, նաեւ ախտորոշման որակի բարձրացման մասին:

Նրա խոսքով՝ նախկինում համարվում էր, որ Հայաստանում սեզոնային ալերգիան հիմնականում առաջանում է ծառերի ծաղկման հետեւանքով, սակայն վերջին տարիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ ավելի շատ տարածված է խոտաբույսերի ծաղկման հետեւանքով առաջացող ալերգիան: Այս ալերգիան (ալերգիկ ռինիտ)  դրսեւորվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ, քթի, ականջների եւ աչքերի մեջ քորով: Ալերգիկ ռինիտը պարտադիր պետք է հսկողության ներքո պահել, քանի որ այն կարող է ծանր բարդություններ առաջացնել՝ ալերգիկ ասթմա, որն էապես նվազեցնում է մարդու կյանքի որակը:

Օտորինոլարինգոլոգ Արմեն Նազանյանը լրագրողներին հայտնեց, որ աշխարհում ալերգիայի տարածվածությունը կազմում է 10-25 տոկոս՝ կախված տարածաշրջանից, եւ սա առողջապահական լուրջ խնդիր է: Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ընդհանուր 500 մլն մարդ: Հայաստանում ստույգ վիճակագրական տվյալներ չկան, սակայն կլինիկական փորձով կարելի է ասել, որ հիվանդացածությունն աճում է:

Սեզոնային ալերգիայի՝ ալերգիկ ռինիտի հիմնական ախտանիշներն են շնչելու դժվարությունը, քորի երկարատեւ նոպաները: Օտորինոլարինգոլոգի խոսքով՝ վտանգավոր է ոչ թե ինքնին ռինիտը, այլ դրա հնարավոր բարդությունները՝ պոլիպոզ սինուսիտը եւ ասթման:

Արմեն Նազանյանը ալերգիայով հիվանդացածության աճի հիմնական պատճառ է համարում շրջակա միջավայրի գործոնը: Նա նաեւ նշեց, որ ալեգիայով հիվանդանում են որոշակի մասնագիտությունների տեր մարդիկ՝ քիմիական արդյունաբերության աշխատակիցները, խոհարարները եւ վարսավիրները:

Սեւան Իրիցյանն, իր հերթին, նշեց, որ հիվանդացածության աճի 2 վարկած կա՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը եւ այսպես կոչված՝ հիգիենայի տեսությունը: Դրա էությունն այն է, որ մենք որքան ավելի շատ ստերիլ պայմաններում ենք ապրում, այնքան իմունային համակարգը մարզվելու ավելի փոքր հնարավորություններ ունի: Իսկ ալերգիան ոչ այլ ինչ է, քան իմունային համակարգի աշխատանքի խանգարում, երբ այն թշնամական է համարում այն նյութերը, որոնք իրականում անվնաս են: Նույն ծաղկափոշին, կենդանական մորթին, սննդամթերքները, դեղերը: Ալերգիան մեծ թվով տեսակներ ունի, եւ հիվանդությունը շատ արագ է փոփոխվում:  Բավական է հիշել, որ սեզոնային ալերգիայի առաջին դեպքի՝ խոտատենդի կլինիկական նկարագրությունը կատարվել է ընդամնեը 200 տարի առաջ: Այսինքն՝ 200 տարում այս հազվադեպ հիվանդությունն այն աստիճանի է զարգացել, որ սպառնում է մոլորակի բնակչության 25 տոկոսին:

Սեւան Իրիցյանը խորհուրդ տվեց ալերգիայի սրման դեպքում առաջին հերթին խուսափել ալերգենի հետ շփվելուց, երկրորդ՝ մասնագետի դիմել եւ ճշգրիտ ախտորոշում ստանալ: Հայաստանում այսօր արդեն նման հնարավորություն կա ախտորոշման ImmunoCAP մեթոդի շնորհիվ: Նա հավելեց, որ ալերգիայի ոչ բոլոր տեսակներն է հնարավոր ճշգրիտ ախտորոշել, սակայն 85 տոկոս դեպքերում հնարավոր է:

Ալերգիայի դեղորայքային բուժման կիրառվող միջոցներից մեկը՝ հակագիստամինային դեղերը եւ ստերոիդային սփրեյները ուղղված են հիվանդության հետեւանքների վերացմանը, այլ ոչ թե պատճառների: Սակայն աշխարհում, նաեւ Հայաստանում այսօր արդեն հասանելի է, այսպես կոչված, ալերգեն յուրահատուկ իմունոթերապիան, որն ուղղված է կոնկրետ ալերգենի նկատմամբ իմունիտետ մշակելուն: Սա երկարատեւ բուժում է, սակայն ավելի նախընտրելի տարբերակ է, որը երկարատեւ նահանջի կամ լիակատար բուժման է բերում:

Սեւան Իրիցյանը հավելեց, որ ալերգիաներն ավելի շատ տարածված են երեխաների շրջանում, քանի որ դա իմունային պատասխանի սխալ կարգավորում է, որը տարիքին զուգահեռ կարող է շտկվել:

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира