Մերկելը հույս ունի, որ ԵՄ-ին կհաջողվի Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն ընդունել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի, որ ԵՄ երկրներին կհաջողվի համաձայնեցնել Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ի հարցով բանակցությունների վարման ռազմավարությունը: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով եմ, որ հիմնական գիծը կընդունվի»,- ասել է նա:
«Մենք ցանկանում ենք, որ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները լավ լինեն: Բայց դրա հետ մեկտեղ, մենք՝ ԵՄ 27 երկրներս, ցանկանում ենք կոլեգիալ հիմքով մեր շահերը ներկայացնել: Մինչեւ հիմա դա հրաշալի է հաջողվել, սա ապագա բանակցությունների վարման հարմար ելակետն է»,- նշել է կանցլերը:
ԵՄ 27 երկրների նախագահները եւ վարչապետները Բրյուսելում առաջին պաշտոնական գագաթնաժողովն են անցկացնում առանց Մեծ Բրիտանիայի: Արտահերթ հանդիպումը նշանակել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը այն բանից անմիջապես հետո, երբ ապրիլի 29-ին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելին տեղեկացրել է ԵՄ-ից դուրս գալու բանակցություններն սկսելու մտադրության մասին:



