Պարն արդյունավետ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա. հոգեբան
ОБЩЕСТВОԱյսօր՝ Պարի միջազգային օրը, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը խոսել է մարդու կյանքում պարի դերակատարության, դրա նշանակության ու ազդեցության մասին:
Այս մասին հայտնում է Past.am-ը:
Ըստ հոգեբանի՝ պարն արդյունավետ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: «Անհատական ու հատկապես խմբային պարերը մարդուն օգնում են ազատվել ավելորդ լարվածությունից, ինչպես նաև հնարավորություն են տալիս զգալ դիմացինին, կարգավորել միջանձնային հարաբերությունները»,-նշեց Ս.Խուդոյանը: Նրա խոսքով՝ պարային թերապիան Հայաստանում զարգացած չէ, գրեթե գոյություն չունի, պատճառը մասնագետների բացակայությունն է:
Սակայն,ըստ նրա, առաջադեմ բոլոր երկրներում այն բավական զարգացած է:Բանախոսն ասաց, որ Հայաստանում ավելի շատ զարգացած է արտթերապիան, գույների թերապիան, քան պարինը::
Լևոն Փանոսյան



