Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը մեծ մասամբ խնջույքներից և հարսանիքներից է կախված. Վիգեն Հովսեփյան

ФОТО

Life.panorama.am-ը գրում է

Life.panorama.am-ի զրուցակիցն է իսպանական երգերով հայկական շոու բիզնես մուտք գործաց, սակայն այսօր արդեն նաեւ հայկական ժողովրդական երգեր կատարող Վիգեն Հովսեփայնը, ով երկար տարիներ ապրելով Իսպանիայում՝ մշտական բնակությամբ վերադարձել է Հայաստան:

-Վիգեն, հայաստանաբնակ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց իսպանական երգերով, բայց այսօր արդեն հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակ եք ներկայացրել: Իսպանական երաժշտությունից՝ դեպի հայկական ժողովրդական երգեր՝ ինչպե՞ս կայացրիք այս որոշումն ու ինչպե՞ս ընթացավ այս ճանապարհը:

-  Եթե համարենք որոշում, ապա դա կատարված էր շատ վաղուց, քանի որ մինչեւ իսպաներեն երգելը, ես երգել եմ եւ իմ հոգու ամբողջ էությամբ, հպարտությամբ եմ կրում հայկականը: Հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ չէի կարող բաց թողնել հնարավորությունը եւ չներկայացնել "ECHOES" ձայնասկավառակը, որի միջոցով փորձել եմ իմ փոքրիկ լուման ներդնել մեր հայկական երաժշտության տարածման եւ զարգացման գործընթացին:

-Այսինքն՝ երկար տարիներ ապրելով արտերկրում` Ձեզնից անկախ լինելով ուրիշ մշակույթի մեջ, սերը դեպի հայկականը փորձեցիք պահպանե՞լ, թե արդեն այստեղ վերածնել:

-    Հայ լինելն ինձ համար ի վերուստ տրված մեծագույն շնորհ եմ համարում: Ոչինչ ինձ չէր կարող ստիպել կորցնել սերը դրա նկատմամբ: Իմ բոլոր հաջողությունները կախված են իմ տեսակից, իսկ իմ տեսակը ձեւավորել է հայկականը:

-Վիգեն, գիտեմ, որ իսպանական երաժշտությանը եւս հրաժեշտ չեք տվել: Ի՞նչ եք կարծում՝ հայ հանդիսատեսը Ձեզ ո՞ր ժանրում է առավել նախընտրում լսել: Ինքս դժվարանում եմ գտնել այս պատասխանը, քանի որ սիրվեցիք իսպանական երգերով, բայց այսօր շարունակում եք սիրվել հայկական ժողովրդական կատարումներով:

-  Միանշանակ, հայկական կատարումները, երգի բառերը, շատ կարեւոր են երգը լիովին հասկանալու եւ զգալու համար, իսկ այստեղ` Հայաստանում, իսպաներենի ոչ բոլորն են տիրապետում, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ հայերեն կատարումներս ավելի հոգեհարազատ կլինեն հայ հանդիսատեսին:

-Դուք այն երաժիշտներից եք, ով իր տեսակով արդեն իսկ ապացուցում է, որ կրթությունը միշտ չէ, որ որոշիչ է: Չունեք երաժշտական կրթություն, որը բնավ չի խանգարում Ձեզ: Հետաքրքիր է իմանալ՝ իրականում իսկապես համապատասխան կրթություն չունենալը Ձեզ համար խոչընդոտներ չի՞ ստեղծել:

-    Երաժշտական կրթություն, ցավոք, չունեմ, բայց նպատակ ունեմ սովորելու որոշ բաներ, որոնք ինձ կօգնեն եւ կհեշտացնեն ստեղծագործել, քանի որ կան երաժշտական օրենքներ, որոնց կիրառման արդյունքում հնարավորություններդ ավելի են շատանում: Դեռեւս ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել կրթության բացակայության պատճառով, դա ինձ չի խանգարում:

-Վիգեն, այն երգիչներից եք, ով արդեն իսկ մի շարք համագործակցություններով է հայտնի: Այս առումով կնշե՞ք, թե որ համագործակցությունն է Ձեզ համար ամենատպավորիչը եղել եւ ի՞նչ է սպասվում առաջիկայում:

-     Բոլոր համագործակցություններս իրենց հերթին հետաքրքիր եւ տպավորիչ են եղել, չեմ կարող առանձնացնել ինչ-որ մեկը, ամեն մեկն իր տեսակով յուրահատուկ է եղել:

-Դուք եկաք հայկական շոու բիզնես հաստատուն քայլերով, կոնկրետ գործերով ու մեծ ծրագրերով: Դրանց մի մասն արդեն իրականություն է, առաջիկայում հանդիսատեսն ի՞նչ սպասի Վիգեն Հովսեփյանից:

-    Առաջիկայում կփորձեմ արտերկրում ներկայացնել "ECHOES" ձայնասկավառակը` համերգային շրջագայությամբ, որի աշխատանքներն արդեն սկսված են: Իմ մեծագույն նպատակներից մեկն է հայկական ծրագրով հանդես գալ արտերկրում եւ ներկայացնել մեր մշակույթը: Բացի այդ, ունեմ շատ մեծ ծրագրեր, որոնք կփորձեմ իրականություն դարձնել:

 դեպ՝ կցանկանայի լսել ձեր կարծիքը հայկական շոու բիզնեսի մասին: Շատերը «փախչում» ես այս շոու բիզնեսից՝ փորձելով  դրսում հաստատվել, դուք թողեցիք արտերկիրն ու եկաք Հայաստան: Սպասելիքները արդարացվա՞ծ են եւ ի՞նչ գնահատական ունեք այս ոլորտի հետ կապված:

-    Ես ինձ չեմ տեսնում այդ բառակապակցության սահմաններում, քանի որ ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եւ մինչ օրս մեծ մասամբ արժանացել եմ դրական արձագանքների: Կյանքում ոչինչ չեմ բացառում, բայց փորձելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին եւ հանդես գալ անկեղծ աշխատանքներով: Իսկ ինչ վերաբերում է շոու բիզնեսին, ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը մեծ մասամբ խնջույքներից եւ հարսանիքներից է կախված: Հայաստանում ամեն ինչ շատ խառն է: Հանրության պահանջարկից ելնելով՝ ստեղծվում են կեղծավոր եւ անորակ աշխատանքներ, որոնք աղտոտում են հայկական երգարվեստը: Մյուս կողմից էլ, մարդիկ գումար պետք է վաստակեն: Շատ բարդ թեմա է, կարող ենք շատ երկար քննարկել, բայց այս ամենի լուծումը ես տեսնում եմ մեր երկրի զարգացման եւ բարգավաճման մեջ, որից հետո ամեն ինչ իր տեղը կնկնի, իսկ այդ օրը շատ մոտ է, վստահ եմ:

-Վիգեն, եթե դեմ չեք լինի, կցանկանամ խոսել նաեւ Ձեր նորակազմ ընտանիքի մասին: Ինչպիսինն է կյանքն ամուսնացած տղամարդու կարգավիճակում, ինչպիսինն է կնոջ վերաբերմունքը Ձեր աշխատանքին, ի վերջոերգիչ ամուսին ունենալը գուցե այնքան էլհեշտ չէ:

-    Ընտանեկան կյանքը շատ լավ է, ուրախ եմ, որ հայակական օջախներին եւս մեկը գումարվեց` իմ եւ կնոջս ամուսնության արդյունքում: Իսկ թե արդյոք դժվար է երաժիշտ ամուսին ունենալը, կարծում եմ ավելի ճիշտ կլինի կինս պատասխանի այդ հարցին:

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе