Ինչ է գտել ռուս գեներալը Հայաստանում
ПОЛИТИКАԼրագիր / Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ապրիլի 26-28-ը Հայաստան ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի այցի մասին: Դվորնիկովը եղել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում, Երեւանում ռուսական ավիաբազայում, որոնք հարավային ռազմական օկրուգի մաս են, հանդիպում ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Դվորնիկովի այցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, երկկողմ գործակցության եւ այլ հարցեր:
ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի այցը Հայաստան ամենեւին անսպասելի կամ զարմանալի լինել չի կարող, նկատի ունենալով ռազմական գերատեսչությունների մակարդակում հայ-ռուսական սերտ գործակցությունը եւ այդ համատեքստում փոխադարձ այցերի ավանդական առատությունը:
Միեւնույն ժամանակ, հարավային օկրուգի հրամանատարի ներկայիս այցը տեղի է ունենում մի միջադեպի ֆոնին, որն ունի խորհրդավոր երանգ:
Շարունակությունը՝ կայքում:



