Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պարուհին պետք է ունենա նաեւ դերասանի վարպետության գիտելիքներ. Արմինե Մանուկյանը՝ երկու մասնագիտությունների մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի, պարուհի Արմինե Մանուկյանը, ում այժմ տեսնում ենք «Կայարան» հեռուստասերիալում: Զրույցի սկզբում Արմինեն պատմեց այն ճանապարհի մասին, որը նրան բերեց հեռուստատեսութուն.

«Սովորաբար բոլորի մոտ էլ այդպես է լինում, մեկ անգամ նկարահանվում ես եւ եթե համոզիչ ես լինում, առաջարկները հաջորդում են միմյանց: Հետաքրքրականն այն է, որ երբեք քասթինգների չեմ մասնակցել, ինձ գտել են, ինչի համար շատ ուրախ եմ: Տարիներ առաջ, նկարահանվեցի տեսահոլովակում, որից հետո հրավեր ստացա առաջին անգամ նկարահանվել «Եզրագծից այն կողմ» սերիալում, դրան հաջորդեց «Քույրը» հեռուստասերիալը, որից հետո դադար վերցրի, քանի որ աշխատանքներս շատ էին ու չէի հասցնում, դե իսկ նախորդ տարի հրավեր ստացա «Կայարան» հեռուստասերիալում նկարահանվել ու որոշեցի համաձայնվել»,- պատմեց Արմինեն:

Երիտասարդ դերասանուհին առաջին մասնագիտությամբ պարուհի է.

«Սովորել եմ Պարարվեստի պետական քոլեջի «Բալետի» բաժնում, ապա ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» ֆակուլտետը, որին զուգահեռ սկսեցի աշխատել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի պարուհի, ի դեպ՝ այստեղ պատիվ ունեմ աշխատելու մինչ օրս, եւ ուախությամբ պետք է ասեմ, որ ի հակառակ շատերի կարծիքների` մենք ունենք հրաշալի ներկայացումներ, որոնց ժամանակ դահլիճները միշտ լեփ-լեցուն են: Շատ հաճելի փաստ է, որ այսօր մարդիկ նախընտրում են իրենց երեկոներն անցկացնել՝ բալետ դիտելով»,- պատմեց Արմինե Մանուկյանը:

Ի դեպ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ Արմինեն ղեկավարում է «Արման Հովհաննիսյան փրոդաքշենի» պարային մասը:

Հարցին, թե երկու մասնագիտություններից երիտասարդ արտիստուհին ո՞ր մեկին է նախապատվություն տալիս, պատասխանեց.

«Պարուհին պետք է ունենա նաեւ դերասանի վարպետության գիտելիքներ: Այսինքն՝ պարն ուսումնասիրելով՝ ես սովորել եմ նաեւ դերասանի մասնագիտությունը: Պարում եմ դեռ վեց տաեկանից, բայց դերասանուհու մասնագիտությունը եւս ինձ շատ հոգեհարազատ է: Ես կարողանում եմ ինքնադրսեւորվել տեսախցիկի առաջ, իսկ դրան օգնել է այն հանգաանքը, որ հատկապես բալետի պարողը առանց խոսքի՝ միայն շարժումների ու ժեստերի լեզվով բեմում խաղ է ցույց տալիս: Պարն ինձ օգնել է միշտ, դրա համար այժմ երկու աշխատանքներն էլ շատ հաճույքով եմ անում ու չեմ տարանջատում»:

Թեեւ Արմինեն հիմնականում դրական կերպարներով է հանդես եկել, բայց, իր խոսքով, պատրաստ է նաեւ բացասական դերով ներկայանալ.

«Կոնկրետ հիմա կերտում եմ մի հերոսուհու, ով սկզբում հավատարիմ էր ընկերուհուն, բայց հետո դավաճանեց նրան՝ տիրանալով ընկերուհու սիրելի տղամարդուն: Ես պատրաստ եմ կերտել յուրաքանչյուր դեր, անգամ բացասական, քանի որ ինձ հետաքրքիր է տարբեր բնավորություններ վերարտադրել»,- նշեց նա:

Մեր նկատառմանը՝ դերասանուհին իր հերոսուհիներին արդյոք փոխանցում է իր բնավորության գծերը, թե նրանք որեւէ կերպ կապ չունեն Արմինե Մանուկյանի հետ, պատասխանեց.

«Չէ, ավելի շատ նրանք կապ չունեն ինձ հետ: Իրականում ես ավելի ակտիվ եմ իմ էությամբ, կյանքով լի, ընկերասեր, չեմ սիրում իմ մասին խոսել, բայց ընկերներս ասում են, որ իմ ներկայությունը իրենց ուրախություն է պատճառում: Ես միշտ ժպտում եմ, դրա համար էլ, երբեմն, երբ տխրում եմ, այն շատ ակնհայտ է երեւում, մարդիկ անմիջապես արձագանքում են՝ ասելով, որ ժպիտս պակասել է»:

Հարցին, թե իր խաղում դերասանուհին նշանակություն տալի՞ս է արդոյք հանրային կարծիքին, թե առաջնորդվում է մասնագետների խորհուրդներով, պատասխանեց.

«Իհարկե, ինձ համար մեծ նշանակություն ունի հանրային կարծիքը, որովհետեւ նրանք են նույն այդ ֆիլմերը դիտողները, միաժամանակ նաեւ մեծ ուշադրություն եմ տալիս մասնագիտական կարծիքներին, բայց յուրաքանչյուր հարցում վերջնական որոշում կայացնում եմ՝ լսելով սրտիս ձայնին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе