Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

ОБЩЕСТВО

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 24-28-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախրարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 911.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 911.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0 հազար դրամ ընդհանուր գումարովորից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու  դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբ տեղափոխելու դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազար դրամ  գումարովորից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 30.0 հազար դրամ գումարով: 

Ապօրինի որսի իրականացման համար

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի մեկ դեպք, առգրավվել է 2 հատ գետի  «կողակ»,  հաշվարկվել է 2.0  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Բաժինը վնասի մասնագիտական գնահատում է տվել ոստիկանության կողմից 3 «կարաս»-ի և  գետի 75 «կողակ»-ի ապօրինի որսի վերաբերյալ, ինչը կազմել է 78.0 հազար  դրամ:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է 5 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց,  140 հատ «սիգ» տեսակի ձուկ,  որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել  «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել և պատասխանվել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ահազանգին՝ կապված Ապարան քաղաքի սկզբնամասում գտնվող շինանյութի խանութում պահվող արջի վերաբերյալ: Անազատության մեջ պահվող արջի համար անհատ ձեռնարկատերի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 144.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից 4 ֆիզիկական անձանց նկատմամբ (4խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 144.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт