Ուկրաինան 1,5 մլրդ դոլար Է բռնագրավում Յանուկովիչից ու նրա թիմից
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում Է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին: Այդ փողը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեկուկես միլիարդ ամերիկյան դոլարը, որը կալանադրվել Է Յանուկովիչի եւ նրա թիմի հաշիվների վրա, դատարանի վճռով պետք Է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,- ասված Է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հաղորդագրության մեջ:
Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը դատարանի վճիռը, որը թույլ Է տվել բռնագրավել միջոցները, համարել Է սկզբունքային, քանի որ «այդ միջոցների հաշվին նախատեսված Է պետական պաշտպանական պատվերի, անվտանգության հատվածի եւ պաշտպանության սուբյեկտների ֆինանսավորումը»:
2015 թվականի հունվարի 28-ին Ֆինանսական մոնթորինգի պետական ծառայությունը շուրջ 1,5 միլիարդ դոլար Էր արգելափակել այն ընկերությունների հաշիվներում, որոնք կապված են Յանուկովիչի եւ նրա շրջապատի մարդկանց հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



