Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ОБЩЕСТВОՍեւանա լճի մակարդակը ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 6 սանտիմետրով բարձր՝ մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ ապրիլ ամսի առաջին 27 օրում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 19 միլիոն 192 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ելքերի որոշակի ավելացմամբ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



