Նասրի. Չեմ վերադառնա Ֆրանսիայի հավաքական, եթե նույնիսկ հայրս լինի մարզիչը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին բացառել է իր վերադարձը ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքական:
«Ինձ շատ է դուր գալիս Պրեմյեր լիգան: Իմ կյանքն այստեղ է՝ Անգլիայում: Պայմանագրիս ավարտից հետո 2019-ին կտեղափոխվեմ MLS: Եթե նույնիսկ հայրս լիներ Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, միեւնույն է, չէի վերադառնա թիմ: Սկզբում ազգային թիմն իմ երազանքն էր, սակայն ես շատ տուժեցի դրա պատճառով»,- Նասրիի խոսքը մեջբերում էL’Equipe-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 41 խաղ՝ խփելով 5 գոլ: Նա ազգային թիմում նորամուտը նշել է 2007-ին՝ հեռանալով 2014-ին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



