2.000.000 դոլար. վաճառքի է հանվել Ջոլիի մանկության տունը (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Sotheby's International Realty անշարժ գույքի գործակալությունը 2 մլն դոլարով վաճառքի է հանել Նյու Յորքից 15 կմ դեպի հյուսիս ընկած մի առանձնատուն, որտեղ իր մանկությունն է անցկացրել հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դերասանուհու մայրը` Մարշելին Բերտրանը, իր դստեր և որդու հետ այս առանձնատուն է տեղափոխվել 1980-ական թվականներին` ամուսնալուծությունից հետո։
Անցած դարի 50-ականներին կառուցված տունն ունի 4 ննջասենյակ, ընդարձակ խոհանոց, լավ հարմարություններ և կից հողատարածք: Հայտնի է, որ Ջոլին այստեղ է բնակվել մի քանի տարի շարունակ, ինչից հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ շարունակել է ուսումը։








1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



