Ցնցող ֆիլմ էր, բայց օտարին կարող է մի փոքր անհասկանալի թվալ. երևանցիները՝ «Խոստումը» ֆիլմի մասին
ОБЩЕСТВОԱյսօրվանից Երևանի կինոթատրոններում կցուցադրվի երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորն է Թերի Ջորջը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին՝ ԱՄՆ-ում և Կանադայում: Սյուժեն պատմում է պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է մի նկարչուհու և սիրահարվում: Գործողությունների հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածն է:
Past.am-ը երևանյան կինոթատրոններում արձանագրեց, որ մեր համաքաղաքացիները տպավորված և անգամ հուզված էին ֆիլմից: Մեր զրուցակիցներից մեկը, որը չներկայացավ, նշեց, որ ֆիլմը տպավորիչ էր, իսկ կադրերն իսկապես սահմռկեցուցիչ էին: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը գրքերում շատ էր նման բաներ կարդացել, բայց ֆիլմը շատ ազդեցիկ էր: Մեկ այլ զրուցակից՝ տիկին Նաիրան ասաց, որ ֆիլմը ստիպեց արտասվել, քանի որ բոլորիս արյան մեջ այդ ամենը կա:
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք՝ թույլ չտալու համար նման բաների կրկնությունը»,-հուզմունքով ասաց տիկին Նաիրան: Տիկին Նաիրայի ընկերուհին էլ ասաց. «Ցնցող ֆիլմ էր:Մեզ համար սյուժեն պարզ էր, բայց օտարը, որը պատմությանը ծանոթ չէ, կարող է չհասկանալ: Նույն Մուսա լեռի պատմությունը մի տեսակ կարող է անհասկանալի թվալ, բայց ինձ համար մի արտահայտություն գոյություն ուներ, որ ասում է՝ չգիտեմ, թե ինչպե՞ս պետք է վրեժ լուծեմ, ու հերոսուհին՝ Աննան ասաց՝ պետք է շարունակել ապրել: Իմաստն ինձ համար սա էր:
Շատ լավ փաստ է, որ նման ֆիլմ էր նկարահանվել: Սա թող լինի առաջին քայլը»,- նշեց մեր համաքաղաքացին:
Լևոն Փանոսյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



