Գիտնականները պնդում են, որ կարմիր բազուկի օգտագործումը ոչ միայն լրացնում է օրգանիզմում վիտամինների պակասը, այլև օգնում է երիտասարդացնել ուղեղը: Սա հատկապես վերաբերվում է թոշակառուներին:
Մասնագետների կարծիքով բազուկի թարմ քամած հյութն օգնում է, որ թոշակառուների ուղեղն ավելի արդյունավետ աշխատի՝ անհրաժեշտ էներգիա հաղորդելով օրգանիզմին:
Բացի այդ, բազուկը պետք է ներառել ամենօրյա սննդակարգում, քանի որ այն օգնում է օրգանիզմում ընթացող բոլոր գործընթացներին, այդ թվում նաև նյութափոխանակությանը:
Բազուկի թարմ քամած հյութը նաև ավելացնում է օրգանիզմում արյան հոսքը:



