Էրդողանը Բրյուսելում մնացել է վերելակի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անվտանգության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով մնացել է վերելակում: Վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարան ի նախագահ Մարտին Շուլցի հետ Էրդողանի հանդիպումից հետո:
Էրդողանի և Շուլցի հետ վերելակ են մտել նաև թիկնապահները, ինչի հետևանքով վերելակի դռները չեն փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին է դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Թուրքիայի նախագահի այս նկատողությունից հետո թիկնապահներից մեկը դուրս է եկել, սակայն վերելակը շարունակել է ազդանշաններ արձակել: Միայն բավական ժամանակ անց վերելակը բնականոն շարունակել է աշխատել:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



