Samsung-ը վերջին երեք տարվա ռեկորդային շահույթ արձանագրել
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը 2017 թվականի առաջին եռամսյակում մեկուկես անգամ ավելացրել Է զուտ շահույթը, ցուցանիշը ռեկորդային Է դարձել երեք տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, վերջինիս շահույթը հունվար – մարտին կազմել Է 7,68 տրիլիոն վոն (6,8 միլիարդ դոլար)՝ 2016 թվականի նույն ժամանահատվածի 5,25 տրիլիոն վոնի համեմատությամբ: Վերլուծաբանները, որոնց հարցում Է արել FactSet-ը, այս ցուցանիշն սպասում Էին 7,1 տրիլիոն վոնի նշագծին:
Հասույթն ավելացել Է աննշան եւ կազմել 50,55 տրիլիոն վոն: Գործառական շահույթը կտրուկ բարձրացել Է գրեթե 50 տոկոսով՝ մինչեւ 9,9 տրիլիոն վոն: Այս ուժեղ ցուցանիշները կարող են մասամբ փարատել ներդրողների մտահոգությունները, որոնք պայմանավորված են Galaxy S8 նոր առաջատար սմարթֆոնի հետ կապված խնդիրներով եւ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Ջեյոնին առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներով:
Նշվում Է, որ Samsung-ի գործառական շահույթի գրեթե երկու երրորդը բաժին Է ընկել միկրոչիպերի արտադրության ստորաբաժանմանը՝ 6,3 տրիլիոն վոն: Ապրիլի 27-ին Սեուլում կայացած սակարկություններում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 2,4 տոկոսով: Ընկերության կապիտալացումը կազմում Է 331,3 տրիլիոն վոն (293 միլիարդ դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



