Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ֆարմանյանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



