Ереван, 23.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար

ЛАЙФ

Խոյ: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում և ապրում դրանցով:Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք:

Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Ցուլ: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող, բարդ գործերով: Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ թույլ տալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան:

Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել: Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար, անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր այսօր կաջակցեն ձեզ: Հետագայում, շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Երկվորյակ: Թեև ամեն բան հրաշալի է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հանասարակշռությունը:

Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի ստացվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Խեցգետին: Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչքի զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար:

Կենսական ներուժը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք վնասակար սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Այսօր խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Առյուծ: Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք, իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են:

Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն սեփական ուժերին:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդների: Հնարավոր է սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք և հիասթափություն ապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները երկար կուղեկցեն ձեզ:

Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Կշեռք: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում եք ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Կարիճ: Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Աղեղնավոր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանր հարցերում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս՝ համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից:

Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել անձնական հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք, թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Այծեղջյուր: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝ ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների թիվը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են:

Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Ջրհոս: Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլ ավելի կնյարդայնացնի ձեզ: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, որոշում կայացնելիս շտապել չարժե:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Ձկներ: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների:

Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք, ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Նյութի աղբյուրը` Hraparak.am

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны