Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
ОБЩЕСТВОԵրևանի ավագանու ապրիլի 26-ին գումարած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լևոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։
Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



