Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Հնդկաստանի փոխնախագահը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

МЕЖДУНАРОДНОЕ

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում Հնդկաստանի փոխնախագահը հանդես եկավ դասախոսությամբ:

Նա իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հրավերի համար: «Ես եկել եմ այս երկիր, որը թեև տարածությամբ հեռու է Հնդկաստանից, սակայն հեռու չէ հնդիկների անհատական և հավաքական հիշողություններից: Ես ծնվել եմ Կալկաթայում և երկար տարիներ եմ անցկացրել այդ քաղաքում, որի պատմական վայրերից են հայկական եկեղեցիներն ու հայկական բնակատեղիները: Հայր Միքայել Չամիչի (Չամչյանի- խմբ.) «Հայաստանի պատմություն» աշխատությունը թարգմանվել և հրատարակվել է Կալկաթայում 1827թ.: Վերջերս պատմաբաններց մեկը` Ջորջ Բուրնությանը, արձանագրել է հայերի ներդրումը Հնդկաստանի առևտրի և ապրանքաշրջանառության ոլորտում` ուղղված զանազան մշակութային և բարեգործական ձեռնարկների»,- ընդգծեց Համիդ Անսարին:

Նա հավելեց, որ իր երկրի հոգևոր պատմության քիչ հայտնի, բայց, այնուամենայնիվ, մի մասն է հանդիսանում հայկական ծագումով մի անձ, ով միջնադարյան մատենագրության մեջ հայտնի է Սարմադ անունով: «Նա եղել է միստիկ, ով ճանապարհորդել է այս տարածաշրջանից դեպի Հնդկաստան, ապրել է ոչ ավանդական կյանքով և 1660թ. մահապատժի է ենթարկվել աստվածանարգության համար, քանի որ նա պաշտպանել է մի հավատամք, որը տարանջատում էր «ժխտման ու հաստատման» վիճակները: Մեր ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, ով նաև Մահաթմա Գանդիի մտերիմ օգնականն էր` Աբդուլ Կալամ Ազա դը, խորապես ազդվել է Սարմադի ազատ մտածողության և մարդասիրական գաղափարներից»,- ասաց Հնդկաստանի փոխնախագահը:

Անցնելով դասախոսությանը` նա ընդգծեց, թե ակնհայտ է, որ ներկա ժամանակներից դեռևս շատ առաջ մարդկանց, առևտրի և գաղափարների հոսքն անսովոր երևույթ չի եղել: Սակայն շեշտեց նա, իր նպատակն է խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: «Այս լսարանի հին սերունդը գիտի, իսկ կրտսեր սերնդին պատմել են, որ 20-րդ դարը եղել է կազմակերպված խելացնորության ժամանակաշրջան, ինչին բնորոշ են մետաառասպելներ և մեծաթիվ մահեր: Այս ամենը հանգեցրել է նրան, որ հայտնի պատմաբաններից մեկը եկել է մի եզրակացության, որ մեր աշխարհը վտանգված է արտաքին և ներքին պայթյուններով, և, հետևաբար, այն պետք է փոխվի: Այն ակնկալիքը, որ դարի վերջին տասնամյակում փոփոխությունները կստեղծեն ավելի ներդաշնակ աշխարհ, որում միջազգային համագործակցությունը միջազգային խնդիրների լուծման համար պիտի կարգավորվի խաղաղ միջոցներով` արդարության սկզբունքներին և միջազգային իրավունքին համապատասխան, չի իրագործվել: Ընդհակառակը, հին մտածելակերպը և գործելակերպը պահպանվել են և նոր տեխնոլոգիաների օգնությամբ հանգեցրել են մեր աշխարհի տարբեր մասերում ներքին և արտաքին պայթյունների»,- ասաց Համիդ Անսարին:

Համիդ Անսարին եզրակացնում է, որ առանձին անհատներ, հասարակություններ և համաշխարհային հանրությունը` որպես հավաքական միավոր, պիտի վերանայեն ապագայի հանդեպ իրենց պարամետրերը: Նրա խոսքով` առաջին քայլով պետք է բացահայտվեն հավանական մարտահրավերները, հաջորդով պետք է գնահատել, թե գիտական և տեխնոլոգիական առաջադիմությունը ինչ ազդեցություն կունենա դրանք լուծելիս, իսկ երրորդ քայլը կլինի գնահատել դրանց ազդեցությունը մարդկության կյանքի վրա: Հնդկաստանի փոխնախագահի գնահատմամբ` մարդկության ուշադրության կենտրոնում պետք է լինի և հնարավորը, և հավա նականը, սակայն հնարավորը չի բացառում նախընտրելիի և անցանկալիի մեջ խորամուխ լինելը: 

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»