Դատարանն արգելափակել Է Թրամփի՝ «ապաստարան-քաղաքների» ֆինանսավորման հրամանագիրը
МЕЖДУНАРОДНОЕ Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարան-քաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք Է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից: Դատավոր Ուիլյամ Օրիքը նախագահի հրամանագիրը որակել Է հակասահմանադրական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի եւ Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների տնօրինության ներքո:
«Ապաստարան-քաղաքներն» ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:
Թրամփն «ապաստարան-քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել Է հունվարի վերջին:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



