Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ չի կարող անել «եհովայի վկան». աղանդավորների արգելքները

БЛОГ

Մկրտիչ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանում դատարանը «եհովայի վկաների» աշխատանքը ճանաչել է էքստրեմիստական ու արգելել նրանց գործունեությունը։ Կազմակերպության ողջ ունեցվածքը բռնագանձելու են ի օգուտ պետության։

Եհովայի վակներին բլոկ են արել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջով։ ՌԴ ԱՆ-ը վկաների տպագիր նյութերում գտել են այլ կրոնների նկատմամբ գերակայության ու իրենց անդամների նկատմամբ բռնության արդարացման գաղափարներ։

 

Քանի որ այս աղանդը Հայաստանում էլ քիչ տարածում չունի, բնական ա, որ իմ ու համոզված եմ շատերի մոտ միտք ա առաջանում, թե արդյո՞ք հնարավոր ու պետք ա արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։

Ուզեցի իմանալ, թե հատկապես ինչն վատ բան են անում սույն աղանդավորները ու մի համապարփակ նյութի հանդիպեցի ռուսական ֆոռումներից մեկում։

Ահա այն՝

Հագուստն ու արտաքին տեսքը.

-Հագնել կարճ կիսաշրջազգեստներ
-Հագնել բաց, սեքսուալ զգեստներ
-Հագնել շատ նորաձև կամ վառ հագուստներ
-Աճեցնել մորուք, բեղ ու երկար մազեր տղամարդկանց

Փող, կարիերա

-Կարիերա անել
-Ցանկություն ունենալ շատ փող աշխատել
-Բարձրագույն կրթություն ստանալ անձնական նպատակներով՝ կարիերա, փող և այլն
-Զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, արվեստով ու գիտությամբ

Զվարճանք

-Նշել տոները՝ ծննդյան օր, Նոր տարի, մարտի 8, փետրվարի 23 (ենթադրում եմ, որ Հայաստանում նաև հունվարի 28)
-Լսել ռեփ, ծանր մետալ և այլն
-Ծխել
-Հարբել
-Թմրանյութ ընդունել
-Դիսկոներ գնալ
-Շատ ժամանակ տրամադրել հանգստին ու զվարճանքին

Սեքս

-Արգելվում է օրալ, անալ ու սեքսի մյուս «ոչ ավանդական» ձևերը
-Ընդհանրապես արգելվում է սեքսով զբաղվել ամուսնությունից դուրս ու մինչև այն
-Համբուրվել, եթե մտադիր չես ամուսնանալ համբույրի սուբյեկտի հետ
-Նայել պոռնոֆիլմեր, էրոտիկա, ստրիպտիզ
-Նույնիսկ մտածել սեքսի մասին արգելվում է, եթե ամուսնացած չես կամ չես պլանավորում մոտակա ժամանակում ամուսնանալ։
-Մենակ մնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ
-Ֆլիրտ անել

Նախկին վկաներ

-Արգելվում է շփվել, նույնիսկ բարևել նախկին վկաներին
-Կարդալ նախկին վկաների գրականություն

 

Այն աշխարհ

Արգելվում է՝

-Հետաքրքրվել աստղագուշակությամբ, էզոտերիկայով, միստիկայով
-Զբաղվել գուշակությամբ, կախարդանքով

 

-Կարդալ գրականություն նման թեմաներով
-Դիտել հեռուստահաղորդումներ նման թեմաներով

Ընտանիք

-Չի թույլատրվում, որ կինը հրամայի ամուսնուն
-Չի կարելի դավաճանել

Ագրեսիա

-Չի կարելի ագրեսիայի դիմել՝ բռնունցքներով, հայհոյելով կամ ուղղակի բղավելով
-Չի կարելի նայել մարտաֆիլմեր
-Զբաղվել մարտարվեստով, ըմբշամարտով
-Աշխատել ոստիկանությունում կամ այլուր, որտեղ պահանջվում է զենք կրել ու ֆիզիկական ուժ կիրառել
-Ծառայել բանակում

Արյուն

-Արգելվում է արյան փոխներարկումը, նույնիսկ եթե կա կյանքին սպառնացող վտանգ
-Անել այնպիսի պատվաստումներ, որոնց բաղադրության մեջ արյան էլեմենտներ կան

Այլ կրոններ

-Այցելել այլ դավանանքների կրոնական հանդիպումներին
-Մտերիմ կամ հաճախակի շփումներ ունենալ այլ դավանանքի մարդու հետ

Ազնվությունը

-Չի կարելի չվճարել հարկերը (սա ողջունելի ա իհարկե, եթե խոսքը պետական հարկերի մասին ա, ոչ թե ներքին ռեկետի))))
-Չի կարելի օգտագործել չլիցենզավորված համակարգչային ծրագրեր (թվում ա, թե աբսուրդ կետ ա, բայց սրա տակ այլ բան կա թաքնված ըստ իս։ Արգելելով պիռատսկի ծրագրերը մեծ մասին զրկում են ինտերնետից ու տեխնոլոգիաներից, քանի որ մեծ մասը չեն կարողանա թանկարժեք ու լեցնզիոն ծրագրեր ձեռք բերել՝ հենց մեկը Windows)
-Գողանալ, նույնիսկ եթե ուտել ես ուզում
- Ստել, նույնիսկ մանրուքներում, ու նույնիսկ, եթե կյանքի ու մահվան հարց է

Կյանքը

-Չի կարելի սպանել
-Աբորտ անել
-Հակաբեղմնավորիչներ օգտագործել
-Ռիսկի տակ դնել սեփական կյանքն առանց ծանրկշիռ պատճառ ունենալու՝ օրինակ բանջի թռիչքներ - bungy jump

Քաղաքականություն

-Մասնակցել ընտրություններին
-Զբաղվել քաղաքականությամբ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնել
-Մասնակցել միտինգների, գործադուլների ու այլ քաղաքական ակցիաների
-Արգելվում է աջակցել այս կամ այն կուսակցությանը, նույնիսկ խոհանոցում զրուցելիս

-Արգելվում է խախտել պետական օրենքները, եթե դրանք չեն հակասում կրոնական պահանջներին

*Սա ամենակարևորն ա իմ կարծիքով, որին պիտի ուշադրություն դարձվի, եթե Հայաստանի նույնանուն աղանդավորներն էլ էս սկզբունքով են գործում։
Այսինքն իրենք, իրենց մառազմատիկ սկզբունքները վեր են դասում օրենքից։

-Արգելվում է երգել հիմն ու ընդունել դրոշը

Հասարակությունը

-Օգտագործել ինտերնետը ՈՉ վկաների հետ շփման համար
-Մտերիմ ընկերություն անել ոչ վկաների հետ

Ոնց տեսնում ենք աբսուրդային կետերը լիքն են, որ ուղղակի լվում են մարդկանց ուղղեղն ու դարձնում հլու հնազանդ ռոբոտ։

Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինչ տարբերություն մեր եկեղեցու ու վկաների մեջ, նույն բանն են էլի։

Էս կետերից հետո, հուսով եմ, համոզվեցիք, որ նույն բանը չեն։ Իհարկե կան արգելքներ, որ համընկնում են ու նույնիսկ կան արգելքներ, որ համընկում են օրենքի պահանջին, բայց մեծ հաշվով էս աղանդից լավ բան սպասել չի կարելի։

Ուղեղի նման լվացում անցած մարդը չի կարա հասրաակության նորմալ անդամ ու քաղաքացի լինել։

Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри