Մեր ազգին հատուկ է՝ պարապ նստել տանն ու սպասել, թե Անչոկը ե՞րբ է լուսանկար հրապարակելու. մոդելը հակադարձում է իրեն քննադատողներին
ФОТО
Life.panorama.am-ը գրում է
Սկանդալային մոդել ու դիզայներ Անչոկը դարձյալ քննադատությունների թիրախում է հայտնվել: Նա նախօրին հրապարակել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված ֆոտոշարք, որում կրում էր իր մոդելավորած զգեստը: Սոցցանցի օգտատերերը մոդելին սկսեցին մեղադրել հուշահամալիրը ժամանցի վայր վերածելու, սգո օրը սեփական PR-ով զբաղվելու մեջ:
.png)

.png)
«Այդ լուսանկարներս սկսեցին կրկին քննադատել, ինչպես իմ գրեթե բոլոր նկարները, մասնավորապես նշվում էր, թե ես իմ մոդելավորած հագուստն եմ գովազդել այդ նկարներում: Ցավում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ եթե անգամ հագուստ էի գովազդում, ապա դա հայկական արտադրության էր, ոչ թե թուրքական, որոնք հիմնականում կրում են հենց այդ նույն քննադատողները»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Անչոկը:
Նա զարմանք հայտենեց, թե «ինչպես կարող է թուրքական հագուստ հագնող, սնունդ ուտող, երաժշտություն լսող մարդը որոշի, որ իրավունք ունի քննադատել դիմացինին»:
«Վերջերս մեծ ալիք բարձրացրեց նաև Թուրքիայում արված իմ լուսանկարները, որոնք շատերը վերագրեցին՝ որպես հանգստի լուսանկարներ: Հրապարակավ ասեմ՝ ես Թուրքիա էի մեկնել իմ բիզնեսի հարցերով՝ կտորեղեն պետք է գնեի, քանի որ Հայաստանում չկա տեքստիլի արտադրություն, հակառակ դեպքում բոլորս էլ այստեղից կգնեինք: Դիզայներները սովորաբար կամ Թուրքիայից, կամ Չինաստանից են կտորներ բերում, ու քանի որ Չինաստան մեկնելը ավելի դժվար է, մեծ մասը մեկնում են Թուրքիա: Միաժամանակ ասեմ, որ Թուրքիայում հանգստի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այսօր հայերի 90 տոկոսը Անթալիայում է հանգստանում, բայց քննադատում են մյուսներին»,-հավելեց նա:
Հակադարձելով քննադատողներին՝ Անչոկը սոցցացի իր էջում հրապարակել էր ՀՀԿ կանանց՝ Ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը՝ գրելով. «Մի քանի վայրկյան նայեք այս նկարին ու, կարծում եմ, կհասկանաք՝ իրականում ո՞ւմ է պետք քննադատել: Ահա, թե ինչպես է սգում ավագ սերունդը մեր ազգի ցավը: Համոզված եմ, ձեզանից շատ շատերը նույնպես դեմքի այս արտահայտությամբ են այցելում հուշահամալիր»: Անդրադառնալով այդ քայլին, վերջինս նկատեց. «Ես որոշեցի նման գրառում կատարել ու այդ լուսանկարը հրապարակել՝ ցուցադրելով ինձնից ավագների պահվածքը հուշահամալիրի բակում: Իմ էությանը համապատասխան չէ այն, որ ես մատնանշեմ, թե ում է պետք իրականում քննադատել, պարզապես այդ քայլին գնացի, որովհետև իմ մասին վատ մեկնաբանությունների չափն արդեն անցել էին»:
Նա նաև հավելեց, թե իր անձին ուղղված քննադատությունից սովորաբար չի նեղսրտում. «Սա հազվադեպ երևույթ էր, որ որոշեցի մատնանշել, թե իրականում ում պետք է քննադատել: Սովորաբար ես իմ հասցեին հնչած քննադատություններից չեմ նեղվում, ավելին՝ իմ մեկնաբանությունների շատ քիչ մասն եմ ընթերցում: Երբ ընտրել եմ այս ուղին, արդեն պատրաստ էի ու նորմալ էի վերաբերվում մարդկանց խիստ մեկնաբանություններին: Մեր ազգին հատուկ է՝ պարապ նստել տանն ու սպասել, թե Անչոկը ե՞րբ է մի լուսանկար հրապարակելու, որ քննադատեն, և առավել ևս դա անեն կեղծ էջերով»:





















































1
Азербайджан ждет распада Ирана через этнически-религиозные границы: «Паст»
2
Кричавший «Кочарян, преступник» был арестован спустя 7 лет по статье о пытках: «Паст»
3
Цены на нефть продолжают расти на опасениях по поводу поставок
4
Что не могут «поделить» члены ГД? «Паст»
5
«Придет время, и мы будем очень жесткими с сегодняшним руководством»: «Паст»