Կիեւի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքը պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ին
МЕЖДУНАРОДНОЕ Կիեւը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտարարել Է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Կիեւ քաղաքը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացմանը: Ինչպես մենք ասում Էինք, Կիեւը պատրաստ Էր, Կիեւը պատրաստ Է, Կիեւը պատրաստ կլինի»,- ասել Է Ռեզնիկովը մամուլի ասուլիսում:
Նա նշել Է, որ Կիեւում մետրոյի «Լեւոբերեժնայա» կայարանի շրջանում, որը գտնվում Է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք Է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բացի դրանից, տարածքը կանաչապատվում Է, փոխվում Է լուսավորությունը:
Կիեւի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ: Նաեւ նա անհիմն Է համարել այն լուրերը, թե բնակիչները չեն կարողանա տուն հասնել կամ երեխաների հետ զբոսնել անվտանգության միջոցների պատճառով, որոնք ձեռնարկվում են «Եվրատեսիլի» կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»



