Արվեստի գործերի առցանց-վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչեւ 3,75 մլրդ դոլար
КУЛЬТУРАԱրվեստի գործերի առցանց-վաճառքների ծավալը 2016 թվականին աճել Է 15 տոկոսով եւ կազմել Է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Hiscox ընկերության հաշվետվության մեջ: Այսպիսով, արվեստի գործերի շուկայում առցանց-վաճառքիների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել Է մինչեւ 8,4 տոկոս:
Աշխարհի խոշորագույն աճուրդային տները՝ Sotheby՚s-ը, Christie՚s-ը եւ Heritage Auction-ը, անցյալ տարի իրենց առցանց-խանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ: Sotheby՚s-ը վաճառքների աճ Է գրանցել 84 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել Համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը:
Փորձագետների գնահատումներով՝ ինտերնետ-խանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



