Ունեւոր եվրոպացիները մեկ օրում հարստացել են 27 մլրդ դոլարով
ОБЩЕСТВОԱմենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Եվրոպայի ֆոնդային շուկաների ցուցանիշներն ապրիլի 24-ին աճել են մինչեւ 17 ամսվա առավելագույն մեծություն: Դա ինդեքսի եվրոպացի մասնակիցներին 2,6 տոկոսով կապիտալների ավելացում Է բերել:
Կարողության առավել մեծ աճով աչքի Է ընկել իսպանացի ռեթեյլեր Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել Է 2,7 մլրդ դոլարով:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ (կայանալու Է մայիսի 7-ին) են անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը: Ավելի վաղ ներդրողները երկյուղում Էին, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն երկու եվրոսկեպտիկները՝ լե Պենը եւ ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը: Երկու թեկնածուներն Էլ խոստացել են հանրաքվեի դնել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության հարցը, ինչը երկյուղներ Էր առաջացրել այսպես կոչված Frex it-ի կապակցությամբ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



