Չինաստանում կայծակը հարվածել Է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն Է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South China Morning Post թերթը:
Միջադեպը տեղի Է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում Էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ Է եղել:
Տեսագրության մեջ, որը YouTube-ում հրապարակել Է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում Է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում Է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել Է կայծակը:
«Ձեռքս թմրեց, ես Էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,- մեջբերում Է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



