«Իմ սիտը զբաղված է և վերջ». Եվա Զոհրաբյանը չի ցանկանում բացել փակագծերը
ИНТЕРВЬЮ
Exclusive
Past.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Եվա Զահրաբյանն է:
- Դուք բոլորովին վերջերս հայտնվեցիք հայկական հեռուստաեթերում և, կարծես, սահուն քայլերով առաջ եք ընթանում: Մանկության երազա՞նք է եղել էկրաններին երևալը, թե՞ պատահաբար եք հայտնվել Թատրոնի և կինոյի ինստիտուտում:
- Չեմ կարծում, որ պատահական որևէ բան լինում է: Ինձ մոտ ամեն ինչ սկսվել է մանկությունից: Փոքր ժամանակ իրականությունն ինձ համար շատ սահմանափակ էր՝ իր հնարավորություններով: Իմ երևակայությունն ավելի շատ ազատություն էր փնտրում, և ես ինքս ինձ համար փորձում էի ստեղծել այդ հորինված իրականությունը: Իսկ դրա միակ ճանապարհն ինձ համար խաղալն էր և խաղի միջոցով երևակայությանս հետ շփում հաստատելը: Այդպես էլ սկսեցի առաջին քայլերս Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում:

- Ո՞ր ժանրի ֆիլմերն են ձեզ ավելի հոգեհարազատ:
- Յուրաքանչյուր ժանր հետաքրքիր է յուրովի: Գուցե մանկուց է մոտս, գուցե երևակայության պակասից՝ մեր կենցաղում, բայց ինձ միշտ հետաքրքրել են ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը:
- Հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի մասին ի՞նչ կարծիք ունեք: Վերջին շրջանում նկարահանված ֆիլմերը հավանու՞մ եք:

- Փոքր եմ, որ դատեմ: Գուցե կարծիք կազմելու համար էլ եմ դեռ փոքր: Ինքս նորեկ եմ և ընդունում եմ բազում սխալներ, եթե աշխատանքս ստացվելու է: Իսկ աշխատանքն ստացվում է բազմաթիվ սխալների և փորձերի միջոցով: Գուցե ունենք չստացված ֆիլմեր, գուցե՝ ստացված: Կարևորն այն է, որ ընթացք, անընդմեջ շարժում կա:
- Հայ ռեժիսորներից ու՞մ հետ կցանկանայիք աշխատել:
- Հետաքրքիր: ))
- Հարցազրույցներում չեք թաքցրել, որ ձեր կյանքում ինչ-որ մեկը կա: Արդյոք Ձեր մասնագիտության հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանում:

- Ես պատասխանել եմ այդ հարցին. իմ սիտը զբաղված է և վերջ:
- Նոր առաջարկներ ունե՞ք: Առաջիկայում Ձեզնից ի՞նչ նորությունների սպասենք:
- Հիմա նկարահանվում եմ Ելենա Արշակյանի բազմասերիանոց ֆիլմաշարում, որը թրաֆիքինգի մասին է: Կա ևս մի առաջարկ, որի փակագծերը չեմ ուզում բացել: Հենց նկարահանումներն սկսվեն, ավելի ազատ կխոսեմ:
Մարիամ Նալբանդյան





















































1
Азербайджан ждет распада Ирана через этнически-религиозные границы: «Паст»
2
Кричавший «Кочарян, преступник» был арестован спустя 7 лет по статье о пытках: «Паст»
3
Цены на нефть продолжают расти на опасениях по поводу поставок
4
Что не могут «поделить» члены ГД? «Паст»
5
«Придет время, и мы будем очень жесткими с сегодняшним руководством»: «Паст»