Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Սահմանադրական դատարանը սկսել է քննել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը

ОБЩЕСТВО

Սահմանադրական դատարանը սկսել է քննել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ 2017թ. ապրիլի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը` ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներ ի վերաբերյալ: «Հիշյալ դիմումով բարձրացվել են նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը նշանակելու և դրան առնչվող իրավական ակտերի սահմանադրականության հարցերը: Այսպես, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի դիմումն ընդունվել է քննության այն մասով, որով համապատասխանում է 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության գործող պահանջներին, որոնց համաձայն Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող են դառնալ ոչ թե ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, այլ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և դրա շրջանակում` դիմողին, որպես ընտրական գործընթացին մասնակցած իրավասուբյեկտի, առնչվող հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պետրոսյանը:

Նա մանրամասնեց, որ, դրանից ելնելով, Սահմանադրական դատարանը վեճի առարկա է համարում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը, որով ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց նախ լսել դիմող կողմի բացատրությունները, այնուհետև անցնել ներկայացված նյութերի քննությանը: ՀՀ ՍԴ նախագահն ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանին` ներկայացնելու բացատրություններ` կապված դիմումի հետ: Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին անդրադարձ կկատարի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որից հետո կխոսի նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեղի է ունեցել կազմակերպված զանգվածային կեղծարարություն, ազատ կամքի մերժում, քվեարկության գաղտնիության խախտում: Նա հիշեցրեց, որ  որոշ տեղամասերում  քվեարկության թափանցիկության գլխավոր երաշխավոր տեսախցիկները  մի քանի ժամ չեն աշխատել: Զուրաբյանն անդրադարձավ նաև  մանկապարտեզների, դպրոցների տնօրենների ձայնագրություններին, «ՍԱՍ գրուպ» ընկերության ժողովի ընթացքում արված հայտնի ձայնագրության մասին: Այս ամենը համադրելով` Լևոն Զուրաբյանն արձանագրեց, որ Հայաստանոմ ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվել:

Զուրաբյանն անդրադարձավ նաև ընտրողների թվաքանակին` ընդգծելով, որ արժանահավատ չէ ընտրողների այն թիվը, որը հրապարակել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նա նշեց, որ վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը նվազել է, ուստի արժանահավատ չէ, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 2 միլիոն 588 հազար քաղաքացի:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»