ԵԽԽՎ-ի խոսնակը սխալմունք Է համարել իր ուղեւորությունը Սիրիա
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը սխալ Է համարել իր ուղեւորությունը Սիրիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունն արվել Է ԵԽԽՎ-ի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում:
«Պետք Է ասեմ հետեւյալը. այդ ուղեւորությունը սխալմունք Էր, ես դա ընդունում եմ՝ հաշվի առնելով դրա հետեւանքները: Ներողություն եմ խնդրում այդ սխալի համար»,-ասել Է քաղաքական գործիչը: «Այդ սխալն այն Էր, որ ես թերագնահատեցի այդ այցելության արձագանքը Վեհաժողովի շարքերում: Իմ մանդատի սկզբից ես 50 ուղեւորություն եմ կատարել եւ դրանցից ոչ մեկի հետ կապված խնդիրներ չեն եղել»,-ասել Է Ագրամունտը:
Նա ընդգծել Է, որ «հիմնավոր Է համարում այդ քննադատական ելույթները», քանի որ, իր խոսքով, «այդ այցը, դրա իրականացման եղանակը, այն, թե ինչպես այդ այցը ներկայացրեցին ԶԼՄ-ները, այդ ամենը բարդ հարցեր դրեց ԵԽԽՎ-ի առջեւ»: Նա նաեւ հայտնել Է, որ ԵԽԽՎ-ի բյուրոյի խորհրդակցությունում արդեն ներկայացրել Է «այդ այցի հետ կապված բոլոր պարզաբանումները»:
Պետդումայի պատգամավորները, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների եւ նրա նախագահ Պեդրո Ագրամունտի հետ միասին, մարտի 20-21-ին Սիրիա են այցելել այդ երկրի խորհրդարանի խոսնակ Հադիա Խալաֆ Աբասի հրավերով: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպում են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նաեւ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների միջազգային կոմիտեների համատեղ նիստի շրջանակներում: Բացի այդ, պատվիրակությունն այցելել Է Հմեյմիմում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման բազա, որտեղ ծանոթացել Է Սիրիայի հակամարող կողմերի հաշտեցման կենտրոնի գործունեությանը:
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ավելի վաղ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյեւը հայտարարել Է, որ մյուս պատվիրակությունները ցնցված են Սիրիա Ագրամունտի այցից: Պետդումայում ԵԽԽՎ-ի խոսնակի Սիրիա ուղեւորությանը Ուկրաինայի արձագանքը որակել են հիստերիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



