Jimmy Choo լեգենդար բրենդը վաճառքի Է դրվել
ОБЩЕСТВО Jimmy Choo կոշիկի Էլիտար առեւտրանիշը հայտարարել Է, որ գնորդ Է փնտրում: Ընկերությունը, որի արժեքը գնահատվում Է 700 միլիոն ֆունտ (895,5 միլիոն դոլար), առայժմ առաջարկություններ չի ստացել պոտենցիալ ներդրողներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Jimmy Choo-ի տնօրենների խորհրդի հայտարարության մեջ ասված Է, որ ընկերությունն ուսումնասիրել Է գործարարության հետագա զարգացման տարբեր հնարավորություններ եւ ի վերջո որոշում Է ընդունել Է վաճառել այն:
Մամուլի տեղեկագրում նշված Է, որ այդ քայլին հավանություն Է տալիս Jimmy Choo-ի մաժորիտար բաժնետերը՝ JAB Luxury հոլդինգը, որին պատկանում Է կոշիկի առեւտրանիշի բաժենտոմսերի 68 տոկոսը:
Մինչդեռ, բուն հոլդինգում հայտարարել են, որ առայժմ համոզված չեն, թե Jimmy Choo-ն իրոք կհաջողվի վաճառել: Ըստ որում ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերից դրա բաժնետոմսերի արժեքն 8 տոկոսով բարձրացել Է:
Jimmy Choo-ն արտադրում Է պրեմիում դասի կոշիկներ եւ պերճանքի այլ առարկաներ: Ընկերությունը 150 խանութներ ունի ամբողջ աշխարհում: Jimmy Choo-ի կոշիկները հաճախ կարելի Է տեսնել «կարմիր ուղեգորգերի» վրա: Մասնավորապես, այս կոշիկին են նախապատվությունը տվել Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Էմմա Սթոունը եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթը:
Բայց վերջին տարիներին Jimmy Choo-ի վաճառքների աճն սկսել Է դանդաղել: Եթե երեք տարի առաջ ընկերությունը հաշվետվություն Էր ներկայացրել նախորդ տարվա համեմատությամբ վաճառքների 12 տոկոս աճի մասին, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում Է ընդամենը 2 տոկոս:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



