ԵՄ-ն եւ ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը. Մոգերինի
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Որոշակիորեն ԵՄ-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,- ասել Է նա:
Մոգերինին նաեւ հայտարարել Է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ Է ապրիլի 23-ին ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը,- ասել Է նա:- Այդ հարցն առավել հրատապ Է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



