Լը Պենն ընտրություններում իր արդյունքը համարել Է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»
МЕЖДУНАРОДНОЕ«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը պատմական Է որակել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Այս մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով Նոր Պա դի Կալեի դեպարտամենտի Էնեն Բոմոնում կայացած հանրահավաքում՝ ընդգծելով, որ ինքը հանրապետության նախագահի «ժողովրդակն թեկնածուն Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա պատմական արդյունք Է»,- ասել Է Լը Պենը: Այս փուլում իր արդյունքը նա համարում Է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»:
«Մենք գնում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»,- ասել Է Լը Պենը: «Դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների ուղու առաջին փուլը հաղթահարված Է: Դա պատմական արդյունք Է, եւ այժմ ինձ վրա Է դրվում ֆրանսիական ազգի, նրա միասնության, նրա անվտանգության, նրա մշակույթի պաշտպանության վիթխարի պատասխանատվությունը»,- հայտարարել Է նա: Լը Պենը նաեւ երկրի քաղաքացիներին կոչ Է արել իրեն աջակցություն ցույց տալ ընտրությունների երկրորդ փուլում եւ քվեարկել «չվերահսկվող գլոբալացման» դեմ:
Նա քվեարկությունը, որի արդյունքները վկայում են «Ազգային ճակատին» ցուցաբերվող լայն աջակցության մասին, որակել Է բողոքի դրսեւորում «չպաշտպանված սահմանների, անազնիվ մրցակցության, ահաբեկիչների ազատ տեղաշարժի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



