10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել
ЛАЙФՔաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:
Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը.
- Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:
- Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:
- Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:
- Չլավացող վերքը, կախված տեղից, կարող է բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:
- Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:
- Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:
- Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:
- Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:
- Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:
- Անբացատրելի արյունահոսությունը կարող է աղիների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:
Աղբյուր՝ oncology.am
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
4
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



