Հռոմի պապը միգրանտների կենտրոնները համակենտրոնացման ճամբարների հետ է համեմատել
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի պապ Ֆրանցիսկոսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միգրանտներին չպահել հատուկ կենտրոններում, որոնցից շատերը, նրա խոսքով, համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Ընդ որում նա բարձր է գնահատել այն պետությունների իշխանությունների գործունեությունը, որոնք ակտիվ օգնում են միգրանտներին, դրանցից առանձնացնելով Հունաստանն ու Իտալիան։
Ֆրանցիսկոսը նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերը թվում են ավելի կարեւոր, քան մարդու իրավունքները։ Պապը այդ մասին խոսել է կաթոլիկ եկեղեցում փախստականների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես է ընտանիքներին հաջողվել հեռանալ միգրացիոն կենտրոններից։ Հեռացածներից շատերին նորից հետ են ուղարկել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել էին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



