Որտեղ և ինչ պայմաններում է իր հարսանիքը նշել Սամվել Բալասանյանի որդին
ЛАЙФԳյումրիում խոսում են, որ քաղաքապետի արտասահմանում ուսյալ-կրթյալ որդին հրաժարվել է ճոխ հարսանիք անելուց` համարելով, որ անթույլատրելի է աղքատ ու գործազուրկ քաղաքում նման ճոխությունները: Դրա փոխարեն նա իր ընտանիքին պատկանող «Սև Ամրոց» ռեստորանում մատաղի է հրավիրել Գյումրու հասարակ ժողովրդին` մոտ 1000 հոգի:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետո Խաչատուր Բալասանյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հայկական եկեղեցում` ընտանեկան նեղ մթնոլորտում, ամուսնացել է: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին ակտիվ քննարկվում էր նրա առաջադրման հնարավորությունը, իսկ ինքը` կրտսեր Բալասանյանը, համարձակ ծրագրերով և նախաձեռնություններով էր ներկայանում, սակայն ինչ – ինչ քաղաքական պատճառներով նրա առաջադրումը չկայացավ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



