Կարկուտը վնասներ է հասցրել Վարդենիկ գյուղի տնտեսություններին
ЭКОНОМИКАԳեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում հոկտեմբերի 5-ի գիշերվա ընթացքում տեղացած խոշոր կարկուտը վնասել է տանձի, խնձորի եւ կաղամբի բերքը:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, կարկուտը տեղացել է գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում, որից հիմնականում վնասվել են դեռեւս չհավաքված պտուղը եւ կաղամբի բերքը:»Ուշահաս տանձի եւ խնձորի բերքը կարկուտը ջարդել ու ծառերից ցած է թափել: Ճաքեցրել ու որակազրկել է արդեն հասունացած կաղամբի գլուխները: Այժմ կարկտի հասցրած վնասների չափը ճշգրտելու նպատակով տնտեսություններում աշխատում է մեր կողմից ստեղծված հանձնաժողովը: Օրերի ընթացքում կհստակեցվի, թե քանի հեկտար եւ որքան բերք է վնասվել»,- նշեց համայնքի ղեկավարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



