Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի մագաղաթյա կրկնօրինակը
МЕЖДУНАРОДНОЕՀարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի երկրորդ օրինակը, որը գրված է մագաղաթի վրա:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հրապարակվել է համալսարանի կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթը հայտնաբերվել է անգլիական Չիչեստեր քաղաքի պետական արխիվում:
Գիտնականները կարծում են, որ մագաղաթը սկզբնապես պատկանել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրած անձանցից մեկին` շոտլանդացի փաստաբան Ջեյմաս Ուիլսոնին (1742-1798): Նա ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին վեց դատավորներից մեկն է, որոնց նշանակել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Բրիտանական գահից ԱՄՆ Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1776 թվականի հուլիսի 4-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



