Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին թողել են կալանքի տակ ևս 24 ժամ. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին, որոնք կալանավորվել են Մարսելում ապրիլի 18-ին, կալանքի տակ պահելու ժամկետը ավելացվել է ևս 24 ժամով, հայտնում է BFM TV-ն:
Ֆրանսիայի երկու քաղաքացի` 23 և 29 տարեկան, կալանավորվել են Մարսելում ոստիկանության հատուկ ստորաբաժանման և Ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, հայտնի է, որ կալանվածները մտադիր են եղել ահաբեկչություններ իրականացնել երկրում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ահաբեկչության գործերով Փարիզի դատախազությունը հետաքննութուն է սկսել ահաբեկչական նպատակներ հետապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու կասկածով, ինչպես նաև զենքի անօրինական պահպանման հոդվածով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



