Բնապահպանության տեսչությունը շարունակում է Գոշ լճի տարածքում ստուգման աշխատանքները. նախարար
ОБЩЕСТВОՏավուշի մարզում Գոշ լճի ափին կուտակված տիղմի մաքրման աշխատանքները իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ապրիլի 22-ին լրագրողների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Գոշ լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքում նկատողություն է արվել անտառապահին, որովհետև նա պետք է տեղեկացված լիներ և համարժեք գործողություն ձեռնարկեր: Բնապահպանության տեսչությունը շարունակում է ստուգման աշխատանքները՝ գնահատելու բնությանը պատճառված վնասի չափը»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով` Գոշ լճի ափին կուտակված տիղմի մաքրման աշխատանքը կատարելու են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները այդ տարածքի վարձակալի ֆինանսավորմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցրել ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել է ափի երկայնքով:



