Oրինախախտը խցանում է առաջացրել Ալեք Մանուկյան փողոցում (լուսանկարներ)
ОБЩЕСТВОPast.am-ը սկսում է շարք, որը նպատակ ունի բացահայտել օրինախախ ավտովարորդներին, որոնց անօրինական գործունեությունները երբեմն աննկատ են մնում ավտոտեսուչների համար:
Այսուհետ մեր լրագրողները տեսախցիկներով կֆիքսեն և կհրապարակեն այդ խախտումները՝ հույս ունենալով, որ հանրային վերահսկողության շնորհիվ խախտումների դեպքերը կնվազեն, իսկ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Այս հրապարակման մեջ մենք ներկայացնում են լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես ավտոմեքենան հանդիպակաց գիծ է մտել և խցանում առաջացրել Ալեք Մանուկյան փողոցի վրա: Մեզ հաջողվել է նաև լուսանկարել ավտոմեքենայի պետհամարանիշը: Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես են որոշ ավտովարորդներ ծանրաբեռնված երթևեկության պայմաններում թույլ տալիս իրենց խախտել օրենքը՝ դժվարություններ առաջացնելով այլ ավտովարորդների համար:





