ՄԻԵԴ-ն անընդունելի և անհիմն է ճանաչել «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը
ОБЩЕСТВОՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:
ՄԻԵԴ-ը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ» գանգատի վերաբերյալ որոշումը հրապարակել է 2017թ. ապրիլի 20-ին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



