Ֆլոբերի, Պրուստի եւ Հյուգոյի նամակներն ու օրագրերը աճուրդի կհանվեն Փարիզում
ОБЩЕСТВОՖրանսիացի հայտնի գրողների գրքերի, նամակների եւ աձնական օրագրերի հավաքածուն ապրիլի 26-ին աճուրդի կհանվի Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է բրիտանական The Guardian թերթը, 230 լոտերի թվում են Գյուստավ Ֆլոբերի, Վիկտոր Հյուգոյի եւ Մարսել Պրուստի նամակներն ու օրագրերը, որոնք վաճառվելու են գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսի հազվագյուտ առաջին հրատարակության հետ միասին: Այդ լոտը գնահատում Է 700 հազար եվրո:
Ավելի քան 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գրքերի եւ ձեռագրերի հավաքածուն վաճառքի Է դրել Ժնեւից հայտնի հավաքորդ Ժան Բոնան: Ստացվելիք փողերով նա մտադիր Է իր հավաքածուն համալրել այլ հազվագյուտ իրերով: Մասնավորապես, Բոնան երազում Է ֆրանսիացի բանաստեղծուհի Լուիզա Լաբայի բանաստեղծությունների հազվագյուտ հավաքածուն գնելու մասին, որը հրատարակվել Է 1555 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



